ԼՂՀ ՊԲ հրամանատարը կոչով դիմել է բանակին. armenpress.am

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը կոչով դիմել է Զինված ուժերի անձնակազմին: «Արմենպրես»-ը ՊԲ հրամանատարի կոչը ներկայացնում է ամբողջությամբ:

«Բանակի աննկու’ն մարտիկներ, հարգելի’ զինակիցներ: Վերջին օրերին հակառակորդը սկսել է աննախադեպ ակտիվություն ցուցաբերել շփման գծի ողջ երկայնքով` նպատակ ունենալով դիվերսիոն գործողությունների միջոցով մեր անձնակազմին պատճառել կորուստներ և ապակայնունացնել իրավիճակն առաջնագծում: Սույն թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի դեմ մղված անհավասար
գոտեմարտում քաջի մահով ընկան մեր 5 զինվորները, իսկ 7-ը վիրավորվեցին: Սակայն հատուցման ժամը չուշացավ: Մեր պատժիչ գործողությունների արդյունքում սույն թվականի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հարավարևելյան, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով հակառակորդը կրեց զգալի կորուստներ` ընդհանուր առմամբ տալով 26 զոհ և 30-ից ավել վիրավոր: Հակառակորդին ոչնչացնելու գործողությունների ակտիվորեն մասնակցել են նաև մի շարք ժամկետային զինծառայողներ, որոնցից շատերին դուք ճանաչում եք անձամբ: Նրանք համարձակորեն ներ են խուժել հակառակորդի առաջնագիծը, նրան շրջանցել թիկունքից, պատվով կատարել իրենց խնդիրն ու անվնաս վերադարձել: Չեմ կասկածում, որ Ձեզանից յուրաքանչյուրը մի ներքին ցանկությամբ երազում էր լինել նրանց փոխարեն: Դա նշանակում է, որ Դուք ևս պատրաստ եք համարձակ գործողությունների, որի համար շնորհակալ եմ: Համոզված եղեք, որ սա նաև Ձեր անձնական հաջողության արդյունքն է: Խոր ցավով կիսելով մեր զոհված զինծառայող զինվորների ծնողների ու հարազատների, մարտական ընկերների վիշտը, դիմում եմ Ձեզ` զգոնությունը արձրացնելու և գոտեպնդվելու, մեր դիրքերը գրոհող նենգ ու դավադիր հակառակորդին Ձեր հրամանատարների հետ միասին սառնասրտորեն դիմավորելու և ոչնչացնելու կոչով:
Երբեք չհուսահատվեք ու չերկնչեք, քանզի հակառակորդը ոչ մի գերազանցություն չունի մեր նկատմամբ: Նա սովորական մահկանացու է, որի գործողությունները բխում են միայն ու միայն ներքին անասնական վախի զգացումից ու հուսահատությունից: Չէ՞ որ ոչ վաղ անցյալում` Արցախյան ազատամարտի հերսոական տարիներին, մենք արդեն ծնկի ենք բերել նրան ու համոզված եղեք, որ էլի կբերենք:

Մենք արդեն բազմիցս ապացուցել ենք, որ հակառակորդի հատուկ նշանակության տարբեր ուսումնական կենտրոններում պատրաստություն անցած այսպես կոչված դիվերսանտների դեմ կանգնած մեր առյուծասիրտ ժամկետային զինծառայողները կարող են հրաշքներ գործել ու հիմա էլ գործում են: Ապացույցներ` որքան ուզեք: 2008 թվականի հունիսի 18-ին վեցերորդ պաշտպանական շրջանի շարքային Ղաբուզյանը սառնասրտորեն ոչնչացրեց մեր դիրքերը ներխուժած հատուկ նշանակային Մուբարիս Իբրահիմովին, որին հետագայում հռչակեցին Ադրբեջանի հերոս: 2010 թվականին սեպտեմբերի 4-ին հինգերորդ պաշտպանական շրջանի շարքային Մանուկյանը ձեռնամարտի բռնվեց մեր դիտակերտը
ներխուժած մինչև ատամները զինված ազերի հաստագլուխ ենթասպայի հետ, որին խեղդեց իր հաղթնադամ բազուկներով, ապա գնդակահարեց: 2014 թվականի հուլիսի 31-ին յոթերորդ պաշտպանական շրջանի շարքային Քամալյանը` բոլորովին անզեն, ձախ ուսից վիրավոր վիճակում, ձեռնամարտի բռնվեց իր վրա հանկարծակի հարձակված հակառակորդի դիվերսանտի հետ, նրան պառկեցրեց թիակների վրա ու սկսեց
խեղդել, սակայն վրա հասած մյուս դիվերսանտը խանգարեց նրան, ինքնաձիգի խզակոթով, ապա դանակով մի քանի անգամ հարվածեց մեր զինվորին` ջարդելով նրա ծնոտը ու կողոսկրը, նույնիսկ այդ վիճակում մեր արիասիրտ զինակիցը շարունակեց իր կռիվը և արդյունքում հակառակյորդի չորս հոգանոց խումբն ուղղակի փախավ`թողնելով հարուստ ռամզավար ու թանկարժեք սարքավորումներ: Ահա այսպես կարող է կռվել հայ զինվորը: Նրանք ձեզ նման երիտասարդներ են, ովքեր քաջ գիտակցում են իրենց անելիքը և հավատում իրենց ուժերին: Նրանք հավատում են զենքի զորությանն ու չեն կորցնում զգոնությունը:

Նրանք փայլուն կերպով օգտագործեցին աստեղային ժամը, չկորցրեցին հերոսանալու պահը, որը տրվում է կյանքում մեկ անգամ, ճիշտ գնահատեցին իրավիճակն ու գործեցին հստակ: Դրա վառ ապացույցը օգոստոսի 2-ին հինգերորդ պաշտպանական շրջանի մարտական դիրքի ուղղությամբ ծավալված մարտն է, որի ըթնացքում մեր դիրքապահները արժանի հակահարված հասցրին հակառակորդին` նրան պատճառելով զգալի կորուստներ:

Զինակից ընկեր, մեր յուրաքանչյուր հաջողություն չպետք է ինքհանգստացման պատճառ հանդիասանա, պետք է միշտ հիշել, որ հակառակորդը չի դադարեցնի տարբեր գործողություններով մեզ վնասներ պատճառելու իր վաղեմի մարտավարությունը. այն է, օգտվելով մեր սխալներից, հասնել արդյունքի: Այո, մենք չպետք է մոռանանք, որ նրա հաջողությունները մեծապես կախված են մեր բացթողումներից. որ ուղղությամբ կհետևնի նրա հաջորդ ոտնձգությունը, պատասխանը միանշանակ պարզ է, այն ուղղությամբ, որտեղ մենք հակառակորդին չենք սպասում, ուրեմն ի գործ, դանդաղելը հավասարարազոր է պարտության: Մեզ հետ է մեր հերոսների անպարտելի ոգին, որը հոգնություն չունի և պարտություն չի ճանաչում:

Աստված մեզ պահապան, պաշտպանության
բանակի հրամանատար, գեներալ-լեյտենենատ Մովսես Հակոբյան»:

Տեսանյութեր

Լրահոս