Հուլիսի 29-ին, ժամը 11.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Հանրային-2» լողափում հերթապահություն իրականացնելիս փրկարարները ջրում նկատել են քաղաքացու, ով չի կարողանում լողալ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 29-ին ընդունել է «Խաղաղություն Արցախին» խորագրով «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային երրորդ սիմպոզիումի մասնակիցներին:
Ադրբեջանը երբեք չի դադարեցրել իր ագրեսիվ քաղաքականությունը և փորձում է ամեն գնով ետ բերել կորցրած տարածքները: Նա կարողացավ առավել շահավետ դիրքում գտնվել և փորձում է ճնշում բանեցնել:
Սա առաջատար հաստատություն է, որը փորձում է գործնականում կիրառել նոր հակաքաղցկեղային դեղորայք և բացահայտել առավել արդյունավետ վերականգնողական ծրագրեր՝ չարորակ համակարգային հիվանդություններ և կարծր ուռուցքներ ունեցող մարդկանց համար:
Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների համագործակցության շրջանակներում հուլիսի 27-ին աշխատանքային այցով պաշտպանության բանակում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի դուստրը՝ Լիլիթ Դալլաքյանը, աշխատանքի է անցել ՊՆ-ում՝ իր ինքնակենսագրականում նշելով, որ ավարտել է լատինամերիկյան պարերի դպրոցը եւ ներկայացնելով, թե ովքեր են ծնողները»:
«Չնայած բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին օրենքով Աժ պատգամավորների աշխատավարձերը հուլիսի 1-ից բարձրացել են, նրանք շարունակում են ստանալ հին աշխատավարձերը և փաստացի՝ նորը չեն ստանա մինչև հոկտեմբեր»:
«Տեղին-անտեղի քրիստոնեությամբ պարծեցող ու ոգեշնչվող, հստակ պարբերականությամբ եկեղեցիներ հաճախող զառամյալներս իսպառ մոռացել ենք կարծես, որ ՆԵՐՈՒՄՆ է քրիստոնեության իմաստը»
«Բոլորին է հայտնի, թե ինչպիսի բարեգործական գործունեություն է իրականացնում Հայրապետյանը, ինչպես իր հայրենիքում, այնպես էլ Ռուսաստանում, որը նրա համար դարձել է երկրորդ հայրենիք: Տարիներ շարունակ նա ջանք չի խնայել երկու երկրների բարեկեցության համար և հանդիսանում է երկու ժողովուրդների բարեկամության կարևորագույն օղակներից մեկը»
«Մեր երկրում առկա հուսալքության մթնոլորտը, բարեկեցիկ ապագայի նկատմամբ հավատի նվազումն ու պրոֆեսիոնալիզմի չգնահատվածությունը ստիպում են ՀՀ քաղաքացիներին «լավ ապրելու» շանսեր փնտրել արտերկրում»:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
«Այս տարվա առաջին կիսամյակում կտրուկ նվազել է Հայաստանից ոչխարների ու այծերի արտահանումը»:
«Պարզվում է՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքերը իշխանությունները պարբերաբար փակել էին «Որոտանի ՀԷԿ»-ի եկամուտների միջոցով»:
«Եվրասիական միությանը ՝ Հայաստանի անդամակցության ձգտումների ֆոնին ուշագրավ հուշանվերներ են հայտնվել մեր մայրաքաղաքի «Վերնիսաժում»»:
«2013թ. հոկտեմբերին գրող-հրապարակախոս Զորի Բալայանը Արցախի հիմնահարցի վերաբերյալ Գյուլիստանի պայմանագրի հիշեցումով մի սկանդալային նամակ էր գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որն այդպես էլ անպատասխան մնաց»:
«Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, որը միջնորդում է այս հակամարտությանը: Համանախագահները կանոնավոր հանդիպումներ են ունենում՝ հետագա քայլերը քննարկելու համար»:
Հուլիսի 28-ի երեկոյան ադրբեջանական զինուժը ինտենսիվ գնդակոծության է ենթարկել Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերը:
«Արտադրության մեջ նորարարություններ տեղի չեն ունենում: Օրինակ՝ ներդրումները վերջին մի քանի տարում մոնոտոն նվազում են: Ներդրումների մեծ մասը անցած տարիներին եղել են հեռահաղորդակության ոլորտում, որն արդյունաբերություն չէ, իսկ հանքարդյունաբերության մեջ ներդրված մի քանի տասնյակ միլիոնը չնչին է:
Հուլիսի 29-ին, ժամը 02.11-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Արտաշատ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քրեական հեղինակությունների հետ է եղել նաև ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալիյ Բորտը։ Գործակալության տեղեկություններով՝ վերջինիս որդու կնքահայրը Պիչուգան է։
Ծանուցումը փոստով առաքելու համար վճարելու է բնակիչ-բաժանորդը, իսկ ծանուցումն էլեկտրոնային փոստով իրականացվելու է անվճար: Փոստային առաքման վճարը ներառվելու է վճարման փաստաթղթում առանձին տողով և ավելացվելու է ծախսված բնական գազի արժեքին:
Որդեկորույս մոր վիշտը ոչինչ սփոփել չի կարող: Թող շատ պաթետիկ չհնչի, բայց կա մի սփոփանք՝ ներողամտությունը՝ իր զավակի կյանքը պատահաբար կամ, նույնիսկ, միտումնավոր խլած մարդու հանդեպ: