Բաժիններ՝

Յալթայում բերման են ենթարկվել Կամո Սաֆարյանն ու ևս 3 «օրենքով գողեր»

Ինչպես գրում է «ПраймКрайм» գործակալությունը, հուլիսի 26-ին ՌԴ ՆԳՆ աշխատակիցների կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում Յալթայի «Ялта-Интурист» հյուրանոցում ձերբակալվել են 4 օրենքով «օրենքով գողեր»՝ 53-ամյա Կամո Սաֆարյանը (Կամո Գորկովսկի), 48-ամյա Յուրի Պիչուգինը (Պիչուգա), 41-ամյա Նոդար Ասոյանը (Նոդար Ռուսթավսկի) և 37-ամյա Օլեգ Պիրոգովը (Ցիրկաչ)։

Քրեական հեղինակությունների հետ է եղել նաև ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալիյ Բորտը։ Գործակալության տեղեկություններով՝ վերջինիս որդու կնքահայրը Պիչուգան է։

«Օրենքով գողեր» Ղրիմում իրենց բավականին հարմարավետ են զգում։ Մասնավորապես, Կամո Սաֆարյանը Ղրիմում հաստատվել է դեռևս 1990-ականների սկզբից, Նիժնի Նովգորոդից հեռանալուց հետո։ Նոդար Ասոյանը տեղափոխվել է է Դոնեցկից, երբ այնտեղ սկսվեցին ռազմական գործողություններ։ Ինչ վերաբերում է Պիչուգինին, ապա նա Ղրիմում է 2011 թվականից։

Ի դեպ, նրանք բոլորը պատկանում են նույն կլանին, հետևաբար՝ հանդիպումը կրել է ընկերական բնույթ։ Ոստիկանները քրեական գործեր չեն հարուցել և կրիմինալ իրավիճակի բարդացման անթույլատրելության մասին պրոֆիլակտիկ զրույցից հետո բոլորին ազատ են արձակել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս