Վթարի են ենթարկվել «Աբովյան» ՔԿՀ-ի պետի տեղակալը և Արտաշատի հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչը
Հուլիսի 29-ին, ժամը 02.11-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Արտաշատ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի 18-րդ կմ-ում «ՎԱԶ-2121» մակնիշի 066 ՏՏ 03 պետհամարանիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել, ինչից Ա. Ջ.-ն (ծնվ.1956 թ.), ուղևորներ Է. Մ.-ն (ծնվ.1959 թ.) և Հ. Ջ.-ն (ծնվ.1988 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Է.Մ.-ին և Հ.Ջ.-ին:
Տուժածները տեղի ուժերով և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ:
Բժիշկները Է.Մ.-ի, Հ.Ջ.-ի առողջական վիճակները գնահատել են ծանր, իսկ Ա.Ջ.-ինը՝ միջին ծանրության:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ջամալյանն աշխատում է որպես ՀՀ Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, կոչումով փոխգնդապետ է: Իսկ վիրավորներից Է. Մամիկոնյանն աշխատում է Արտաշատի հիվանդանոցում՝ որպես մանկական բաժանմունքի վարիչ:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն