Բաժիններ՝

Սպառողները իրենց սպառած գազի մասին կտեղեկանան էլեկտրոնային փոստով

2015 թվականի հունվարի 12-ից Հայաստանի գազասպառողները հնարավորություն կստանան փոստով կամ էլեկտրոնային եղանակով տեղեկություն ստանալ նախորդ ամսում իրենց սպառած գազի վերաբերյալ բոլոր ցուցանիշների մասին: Նման որոշում նախատեսում է ընդունել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ փոփոխություն կատարելով 2005 թ-ի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» որոշման մեջ:

Ըստ այդմ՝ բնակիչ-բաժանորդի գրավոր դիմումի դեպքում, դիմումը ստանալուն հաջորդող հաշվարկային ամսվանից սկսած՝ յուրաքանչյուր ամիս, վերջինիս նախընտրած եղանակով (փոստով՝ գրավոր կամ էլեկտրոնային փոստով) մատակարար ընկերությունը պետք է ծանուցի նախորդ հաշվարկային ամսում մատակարարված գազի քանակի և արժեքի հաշվարկման ընթացքում օգտագործված բոլոր ցուցանիշների մասին:

Ի դեպ, ծանուցումը փոստով առաքելու համար վճարելու է բնակիչ-բաժանորդը, իսկ ծանուցումն էլեկտրոնային փոստով իրականացվելու է անվճար: Փոստային առաքման վճարը ներառվելու է վճարման փաստաթղթում առանձին տողով և ավելացվելու է ծախսված բնական գազի արժեքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս