Բաժիններ՝

Վ. Օսիպյանի եղբորորդին ցանկություն ունի ներկայանալ ոստիկաններին, նա արդեն հանդիպել է փաստաբանի հետ. ԳԱԼԱ

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, ում նկատմամբ հայտարարված է հետախուզում, ցանկություն է հայտնել ներկայանալ իրավապահ մարմիններին: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է Սեդրակ Օսիպյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:

«Դեռեւս չի հայտնաբերվել, ինքն էլ դեռեւս չի ներկայացել: Ես չգիտեմ՝ երբ, բայց ինքը ցանկություն ունի ներկայանալու», -ասաց պաշտպանը: Մեր ճշտող հարցին, թե այդ ինֆորմացիան Ձեզ որտեղի՞ց է հայտնի դարձել, երբ ոստիկանները նույնիսկ գտնել չեն կարող փնտրվող անձին, Կ. Գրիգորյանը ասել է, թե գաղտնիք է: Ամեն դեպքում պաշտպանը հավասատիացրեց, որ Սեդրակ Օսիպյանի հետ կապ ունի:

«Ես կապ ունեմ, կարող է մեկ էլ հարցնեք որտե՞ղ է գտնվում: Եկեք չմանրամասնենք, հանդիպել եմ… ուրիշ, որտեղ եմ հանդիպել, ոնց եմ հանդիպել թե ինչով եմ գնացել…»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս