Բաժիններ՝

Ազատամարտիկին ծեծելով սպանողը Երկրապահի անդամ է, գեներալ Մանվելի մտերիմներից (տեսանյութ). 1in.am

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ օրերս 55-ամյա ազատամարտիկ Վարդան Թումանյանին՝ «Ձի Վարդանին», ծեծելով սպանած Ջունգլ մականունով Գևորգ Սարգսյանը և նրա հայրը, ով ևս մասնակցել էր ծեծին, շատ սերտ կապերի մեջ են Երկրապահ կամավորական միության և ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ:

Ջունգլի հայրը՝ Բաբկեն Սարգսյանը, ևս ԵԿՄ անդամ է, որտեղից էլ ինքն ու որդին բարեկամացել են Մանվել Գրիգորյանի հետ: Ընդ որում, այդ բարեկամությունն այնքան խորն է, որ Ջունգլի ավտոմեքենաների վրա նույն պետհամարանիշն է (45 045), ինչ գեներալ Մանվելինը և Երկրապահի որոշ անդամներինը:

Սպանված ազատամարտիկի քույրը՝ Մարիետա Թումանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ նման կապ նրանց միջև կա:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031