Բաժիններ՝

Սպանություն Սյունիքի մարզում. 48-ամյա տղամարդը խոստովանել է, որ երկաթե ձողով մի քանի անգամ հարվածել է իր զոհի գլխին. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` հուլիսի 23-ին սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գորիս ավտոճանապարհի 241-րդ կմ հատվածում, Քարահունջ գյուղի վարչական տարածքում մահացած տղամարդ կա:

Օպերատիվ քննչական խումբը գյուղի կիսակառույց շենքերի մոտ հայտնաբերել է Կապան քաղաքի բնակիչ 28-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին, գլխի և մարմնի մասում վնասվածքներ ստացած:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` Ա. Մարտիրոսյանը մահացել է հարվածներից և մինչ ոստիկանությունը դեպքի վայրում քննչական գործողություններ էր կատարում, մեղայականով Գորիսի ոստիկանություն է ներկայացել Կապան քաղաքի բնակիչ 48-ամյա Ալեքսանդր Հովհաննիսյանը և խոստովանել, որ սպանությունը կատարել է ինքը քանի, որ վիճաբանություն է տեղի ունեցել իր և սպանվածի միջև, որի ժամանակ Ա. Մարտիրոսյանը հայհոյանքներ է տվել իր ծնողների հասցեին, ինչից հետո տեղի ունեցել վիճաբանություն և այն ավարտվել սպանությամբ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս