Բաժիններ՝

Ուկրաինան պատժամիջոցներ կսահմանի Դոնբասի զինյալներին աջակցող ՌԴ-ի քաղաքացիների նկատմամբ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կառավարության նիստի բացման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները մտադիր են պատժամիջոցներ սահմանել ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր հանդիսանում են Ռուսաստանի քաղաքացիներ և աջակցում ու ֆինանսավորում են Ուկրաինայում գործող զինյալներին:

Յացենյուկը հավելել է, որ Ուկրաինայի կառավարությունը ստեղծում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցերով հանձնաժողով, որում ներկայացված կլինեն ԱԳՆ-ի, էկոնոմիկայի նախարարության ու կառավարության ֆինանսական բլոկի ներկայացուցիչները:

Յացենյուկը հանձնաժողովին հանձնարերել է 10 օրում պատրաստել պատժամիջոցների տակ հայտնվելու ենթակա անձանց ցուցակը: Յացենյուկի խոսքերով՝ Ուկրաինան նոտա է հղելու Ռուսաստանին՝ կապված նրա կողմից ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային կոնվենցիան խախտելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031