Բաժիններ՝

Էրդողանը Բան Կի Մունի հետ քննարկել է Գազայի հատվածի հարցը

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ, որի ժամանակ քննարկել է Գազայի հատվածի հարցը:

Հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը պահանջել է ձեռնարկել միջազգային նախաձեռնություններ, որպեսզի վերջ տրվեն Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի հարձակումներին:

Էրդողանն անհրաժեշտ է համարել, որ կողմերը վերադարձ կատարեն 2012 թվականի նոյեմբերին ձեռք բերված հրադադարի պայմաններին: Էրդողանի խոսքերով` Իսրայելի կառավարությունը պետք է հասկանա, որ իր ազգային անվտանգությունը հնարավոր է միայն արդար ու համապարփակ խաղաղության պայմաններում:

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան կտրականապես դատապարտում է Գազայի հատվածի դեմ վրդովմունք առաջացնող Իսրայելի գործողությունները, որոնց հետևանքով ցայժմ զոհվել է մոտ 100 անմեղ պաղեստինցի, իսկ հարյուրավորներն էլ վիրավորվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031