
Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման

Տավուշի մարզի ընդհանուր իրավաության դատարանի վճռով Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման: Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանը Դավիթ Խարատրյանին մեղավոր է ճանաչել նրան առաջադրված երկու հոդվածներով՝ սպանություն և դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառել: