
Այս կիրակին շրջադարձային է լինելու թե՛ Նիկոլի, թե՛ ընդդիմության, թե՛ եկեղեցու, թե՛ ողջ ժողովրդի համար. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանն անընդհատ «մարտի է հրավիրում» ընդդիմությանը։ Կարծում եմ՝ պարզ է, թե ինչու է այդպես անում։ Ուզում է անընդհատ հաղթել, ջախջախել ընդդիմությանը։ Ուզում է, բայց չի կարողանում։ Իսկ գիտե՞ք՝ ինչու չի կարողանում։ Որովհետև ընդդիմությունը մարտի չի ներկայանում։
Կարծում եմ՝ կիրակի էլ չի ներկայանալու։ Մինչդեռ՝ արժե ներկայանալ։ Այս կիրակին շրջադարձային է լինելու թե՛ Նիկոլի, թե՛ ընդդիմության, թե՛ եկեղեցու, թե՛ ողջ ժողովրդի համար։
Կարող է և չափազանցնում եմ, բայց Օհանավանքը Եկեղեցու պաշտպանության կարևոր «բնագիծն» է։ Եթե այդ «դիրքը» գրավեց, հաշվեք՝ Եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի դեմ Նիկոլի արշավը մեծամասամբ հաջողված է։ Հաջորդ «մարտն» արդեն «Շուշիի մատույցներում» է լինելու։
Իսկ հետո կգա նոյեմբերի 9-ը…»։