Բաժիններ՝

Սիրիայից դուրս են բերվել քիմիական զենքի վերջին պաշարները

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիայի կողմից հայտարարագրած քիմիական զենքի ողջ զինանոցը դուրս է բերվել երկրից և պատրաստ է ոչնչացման: Այս մասին հայտնել են Քիմիական զենքն արգելող կազմակերպությունում աղբյուրները:

Կազմակերպությունը հաստատել է այդ տեղեկատվությունը՝ հավելելով, որ քիմիական զենքի վերջին խմբաքանակն այսօր բեռնվել է դանիական «Արկ ֆուտուրա» նավի վրա:

Ակնկալվում է, որ Սիրիայից դուրս բերված քիմիական զենքի մեծ մասը կոչնչացվի առաջիկա 4 ամսվա ընթացքում: Այս մասին այսօր հայտարարել է Քիմիական զենքն արգելող կազմակերպության ղեկավար Ահմեթ Ուզյումջյուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30