Իրանն իր աջակցությունն է առաջարկել Իրաքի կառավարությանը՝ կապված ահաբեկչության դեմ պայքարի հետ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն Իրաքին աջակցություն է առաջարկել՝ կապված ահաբեկչության դեմ պայքարի հետ: Իրանական այս առաջարկն արվել է Իրաքում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին:

Նախօրեին «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալները գրավել են Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքը՝ Նինվե նահանգի կենտրոնը, ապա նաև՝ Սալլահ ադ-Դին նահանգի կենտրոն՝ Տիկրիտ քաղաքը: Լուրեր կան, որ մարտերն ընթանում են Իրաքի մայրաքաղաքից 125 կիլոմետր հեռավորության վրա:

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը դատապարտել է Իրաքի քաղաքացիների սպանությունը: Նա հայտարարել է, որ Իրանն իր աջակցությունն է առաջարկել Իրաքի կառավարությանն ու բնակչությանը՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել է, թե մարտական տագնապ ու զորահավաք է հայտարարվել Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորում և Իրաքի շիական ոստիկանությունում:

Տեսանյութեր

Լրահոս