Հունիսի 10-ին, ժամը 04.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 162 հասցեի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին:
Իրանն ու Ֆրանսիան վաղն ուղիղ, երկկողմ բանակցություններ են վարելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
Այս մասին բանակցությունների ավարտից հետո հայտարարել է էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերը:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է հենց ինքը՝ Մաքֆոլը:
«Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով շատ անհանգիստ է, ավելի անհանգիստ, քան սովորաբար: Տեսակետներ կան, որ այդ լարման նոր փուլը կապ ունի Աստանայում տեղի ունեցածի հետ: ՀԱՊԿ շրջանակներում Ղազախստանի հետ միմյանց անվտանգությունն ապահովելու պարտավորություններ ունենք, բայց ստացվում է անպես, որ մեր գործընկերը հայտարարություն է անում, որը լիցք է տալիս մեր զինվորների կյանքը վտանգելու համար»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կհոսանքազրկվեն:
Ոստիկանությունը Կենտրոնի բաժանմունք բերման է ենթարկվել մի շարք ակտիվիստներ՝որոնց թվում՝ Վահագն Մինասյանին, Բաբկեն Տեր-Գրիգորյանին, Դվին Իսանյանին, Անտոն Իվչենկոյին, Արթուր Պետրոսյանին, Հրայր Սազյանին, Հերբերտ Գևորգյանին և Սիփան Փաշինյանին:
ԱՄՆ –ի պաշտպանական բյուջեն գերազանցում է վարկանիշային ցուցակում ընդգրկված մնացած երկրների բյուջեն` միասին վերցված:
Պատճառը խաչմերուկում գտնվող հնագույն պատմամշակութային շինություն համարվող է Աֆրիկյանների տունն է, որի տարածքը, ըստ բնակիչների, գնել է մի պարսիկ և պատրաստվում է ապամոնտաժել էլիտար շենք կառուցելու համար, իսկ բնակիչները փորձում էին ամեն կերպ քանդել երկաթյա պատնեշները, որպեսզի ապամոնտաժումը չիրականացվի:
Բժիշկներն ու գիտնականները այդպես էլ կոնսենսուսի չեն գալիս` նույնասեռականությունը ձեռքբերովի՞, թե՞ ի ծնե եկած շեղում է: Իհարկե, բժշկական ու գիտական աշխարհը հակված է կարծել, որ դա ձեռքբերովի շեղում է, որը կապված է հոգեբանական, սոցիալական ու մի շարք այլ խնդիրներով, սակայն դեռ 90-ականների գիտնականների խումբ հայտարարեց, որ կա Նույնասեռականության գեն, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց, սակայն այդպես էլ չհաստատվեց:
Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը, անցած շաբաթ օրը Մոսկվայի «Սոկոլ» հյուրանոցում ձերբակալվել է 54-ամյա հայազգի «օրենքով գող» Գագիկ Ասատուրյանը:
Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ երիտասարդն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Հ.Ներսիսյանն ուշագնաց է եղել, իսկ նա էլ կարծել է, թե մահացել է և հեռացել դեպքի վայրից:
«Երբ դու ինչ-որ մի երկրի ձեռքն ես տալիս քո անվտանգության, տնտեսական, առևտրի ողջ համակարգը, դրանից հետո այդ մեկն ինչ ուզում` անում է, և դու այլևս հետաքրքիր չես նրա համար: Դրա վկան մայիսի 29-ինն էր: Հիմա այնպես ստացվեց, որ այնտեղ, որտեղ սպասում էինք, թե կպաշտպանվի Ղարաբաղը, ի լուր աշխարհի հայտարարեցին` եթե մտնում եք Եվրասիական միություն, առանց Ղարաբաղի պետք է մտնեք: Կներեք, դա մեզ համար ուղղակի կործանարար է»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Ըստ էության, Հայաստանում տեղի է ունենում կամ արդեն տեղի է ունեցել ընդդիմության տրանսֆորմացիա: Եթե նախկինում ընդդիմությունը ձգտում էր հասնել իշխանության, որպեսզի կարողանա իրականացնել իր ծրագրերը, ապա այժմ ձգտում է հասնել նրան, որ իշխանությունը հաշվի նստի իր գոյության հետ և ապահովի այնպիսի պայմաններ, որոնց դեպքում ընդդիմությունը կկարողանա հանրային հետաքրքրություն ներկայացնող պահանջներ ներկայացնել իշխանությանը և հասնել այդ պահանջների իրականացմանը: