Բաժիններ՝

Ի՞նչ և ինչո՞ւ չէր կարող անել Միկոյանը 37թ.. բացառիկ զրույց ՀԽՍՀ ՊԱԿ-ի աշխատակից Արսեն Մարտիրոսյանի հետ. 1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցել է ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից, ռազմական պատմաբան, Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ հատորյակների մի ամբողջ հավաքածուի՝ «Միֆեր Ստալինի մասին», «Միֆեր Բերիաի մասին», «Միֆեր Հայրենականի մասին» և այլ հատորներ, հեղինակ, Հայրենական մեծ պատերազմին նախորդող շրջանի մասին հարուստ արխիվային նյութերի տիրապետող Արսեն Մարտիրոսյանի հետ:

Պարոն Մարտիրոսյան, Երևանի ավագանին ապրիլի 30-ին որոշում է կայացրել սովետական պետական, քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրել մայրաքաղաքի կենտրոնում՝ Իսահակյան-Կորյուն փողոցների միջանկյալ՝ Գևորգ Քոչարի փողոցին զուգահեռ պուրակում։ Սակայն այս որոշումը հանրային մեծ քննարկման թեմա է դարձել: Միկոյանի հուշարձանի տեղադրման որոշմանը դեմ արտահայտվողները հիշեցնում են, որ Անաստաս Միկոյանը մասնակցել է ստալինյան բռնություններին, նրա կարգադրությամբ հազարավոր հայեր են գնդակահարվել, նա Արևմտյան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարցերում թուրքամետ կողմնորոշումով է հանդես եկել: Բազմաթիվ փաստեր ու փաստաթղթեր են մեջբերվում: Կան, իհարկե, փոքրաթիվ մարդիկ, որ հանդես են գալիս ի պաշտպանություն այդ պատմական անհատի: Ի՞նչն եք Դուք նշանակալի համարում Միկոյանի կերպարի հարցում:

– Ես բավականին հիասթափված եմ նրանից, որ հայաստանյան հասարակությունում հենց Միկոյանի հարցում են կարծիքները բաժանվում: Միկոյանն ակնառու քաղաքական գործիչ է եղել, մարդ, ով ըստ արժանվույն է ներկայացրել փոքրիկ Հայաստանը: Այո՛, ես հասկանում եմ, որ այն խնդիրները, որոնք Միկոյանի հետ կապված բարձրացվեցին էլ ավելի մեծ հնչեղություն ստացան ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Ռաչինսկու մեկնաբանություններից հետո, բայց դրանք անտեղի են: Առաջին հերթին լեհերը չպետք է միջամտեն, դա հայերի հարցն է, Երևանի իշխանությունների հարցն է, ու խոսել կատինյան ողբերգության մասին՝ պետք չէ, քանի որ Միկոյանը Կատինի հետ կապ չունի: Ի դեպ, Կատինը սկզբից մինչև վերջ սարքված պատմություն է, լեհ սպաների գնդակահարության որևէ փաստաթուղթ գոյություն չունի, դա կեղծիք է, ու դա ապացուցված է ռուսաստանցի գիտնականների և պատմաբանների կողմից՝ առաջին հերթին Սերգեյ Յուրևիչի և Վլադիսլավ Նիկոլայևիչ Շվեդի կողմից: Հիանալի վերլուծական աշխատանքներ են, որոնք նրանք հրապարակել են, և դրանք հստակ ցույց են տալիս, որ նման բան չի եղել, լեհ սպաներ չեն գնդակահարվել, առավել ևս՝ այդպիսի մասշտաբային կերպով: Այնպես որ, Միկոյանին վերագրել Կատինը և դրա պատճառով ասել, թե պետք չէ տեղադրել հուշարձան՝ հիմարություն է:
Միկոյանը ոչ միայն ակնառու քաղաքական, պետական գործիչ է, Միկոյանն առաջին հերթին սովետական տնտեսության գլխավոր հիմնադիրներից մեկն է, եթե նա չլիներ, ապա ԽՍՀՄ-ում չէր ձևավորվի սննդի արդյունաբերություն: Այս փաստը պետք է հստակ հասկանալ: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ չէր լինի Կարմիր բանակի լավ զարգացած թիկունք: Դա ևս Միկոյանի արժանիքն է: Ի դեպ, ասեմ, որ իր որդիներից մեկը մահացավ այդ ամենի արդյունքում, սա ևս պետք է հաշվի առնել: Ուստի նրա մասնակցությունն այս կամ այն քաղաքական գործընթացներում, որոնք եղել են 30-ական, 40-ական թթ., քննարկելն անիմաստ է: Նա չէր կարող պարզապես այլ կերպ գործել, քանի որ դա թիմային աշխատանք էր, թիմային քաղաքականություն, իսկ այդ թիմի գլխին կանգնած էր Ստալինը, մեղադրել նրան, որ նա մասնակցել է իբրև թե հայերի ցեղասպանությանը և նրան վերագրել գնդակահարություններ՝ հիմարություն է, երկրորդ հերթին՝ նրան դնել միևնույն հարթակին, ինչ երիտթուրքերին, կներեք ինձ, ինչպես կարելի էր այդպես վարվել, ինչպես կարելի է Միկոյանին հայ ժողովրդի ցեղասպանություն վերագրել:

Ի վերջո, ես կցանկանայի ընդգծել նրա առանցքային դերակատարությունը 1956թ. լեհական ճգնաժամի հաղթահարման գործում. նա անձնապես կարողացավ պաշտպանել իր դիրքորոշումը, որի արդյունքում թույլ չտվեց սովետական զորքերի մուտքը Վարշավա: Ես կցանկանայի ընդգծել նրա բացառիկ, ֆանտաստիկ դերակատարությունը Կարիբյան ճգնաժամում, նա գիտեր, որ կինը Մոսկվայում մահանում է, ու Կուբայում բանակցում էր միջուկային պատերազմի կանխարգելման շուրջ, աշխարհը փրկվեց, այդ թվում՝ նրա շնորհիվ: Ինչպե՞ս կարելի է այդպիսի ավանդից հետո կասկածել հուշարձանի տեղադրման հարցում:

Հայերի շրջանում նման մասշտաբի, նման հզորության գործիչները շատ չեն: Այո՛, կան գիտնականներ, այո՛, կան գրողներ, այո՛, կան ռեժիսորներ, որոնք իսկապես համաշխարհային փառք են վայելում, բայց նման մակարդակի քաղաքական գործիչներ հայ ժողովուրդը չունի, միայն Միկոյանը: Ես Երևանի իշխանությունների փոխարեն, թող ներեն ինձ նման համարձակության համար, կտեղադրեի ոչ միայն Անաստաս Միկոյանի, այլ Միկոյան եղբայրների՝ Անաստաս Միկոյանի ու Արտյոմ Միկոյանի հուշարձանը: Նրանց ավանդը ֆանտաստիկ է սովետական քաղաքակրթության ձևավորման հարցում, այդ թվում՝ Սովետական Հայաստանի: Եթե մենք սա չհիշենք, ապա, կներեք, ինչ է մնում ժողովուրդներից:

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս