
ՌԴ-ի մասնակցությամբ Ղազախստանում ատոմակայանների կառուցումը կարող է մեկնարկել 2018 թվականին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի ինդուստրիայի ու նոր տեխնոլոգիաների փոխնախարար Բախիտժան Ջաքսալիևը հայտարարել է, որ Ռուսաստանի մասնակցությամբ Ղազախստանում ատոմակայանների կառուցումը կարող է մեկնարկել 2018 թվականին:
Նա ընդգծել է, որ հետազոտման ու նախագծման աշխատանքները կտևեն 2-3 տարի, և բացի այդ անհրաժեշտ է խորհել ֆինանսավորման մոդելի շուրջ: Ռուսաստանն ու Ղազախստանը մայիսի վերջին ստորագրեցին համագործակցության մասին մի շարք համաձայնագրեր, որոնք առնչվում էին նաև Ղազախստանում առաջին ատոմակայանի կառուցմանը:
Ռուսաստանն ու Ղազախստանը համագործակցելու են նաև ատոմակայանին միջուկային վառելիքով ապահովելու հարցում: