
Օբամայի ու Պորոշենկոյի հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի ու Ուկրաինայի նախագահներ Բարաք Օբամայի ու Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը տեղի կունենա չորեքշաբթի առավոտյան, Վարշավայում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի` արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Բեն Ռհոդսը:
Նա մանրամասնել է, որ հանդիպումն անցկացվելու է նախքան Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը, որն անցկացվելու է հունիսի 7-ին, ինչն ԱՄՆ-ի նախագահը դիտարկում է որպես առավել հարմար ժամանակ` անձնական հանդիպման համար:
Ռհոդսի խոսքերով` հանդիպման ժամանակ Վաշինգտոնն իր աջակցությունը կհայտնի Ուկրաինայի ժողովրդին, ընդ որում` թե’ քաղաքական, թե’ տնտեսական ոլորտներում: