Քաղաքական էլիտան քննարկում է Օշականցի Գևորիկի ծեծի պատմությունը, շրջանառվում է նաև Հովիկ Աբրահամյանի որդու անունը. «Հրապարակ»
«Օշականցի Գևորիկի ծեծի պատմությունը, մեր աղբյուրների փոխանցմամբ, դեռ շատ ջուր կքաշի»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Քաղաքական էլիտան՝ կառավարության ծրագիրը, ղարաբաղյան խնդիրը մի կողմ թողած, «քննարկում» է հարցը` ինչպես կվերջանա այն:
Քանի որ «գողական» շրջանակներում «զապադլո» է օրենքով գողին ծեծելը, «գողական» աշխարհը նույնպես չի հանգստանում և շրջաբերական` «քսիֆ» է ուղարկել բոլոր ծագերը, առավելապես բերդում նստած իրենց «ախպերներին», որ «գողին» ծեծողները «bad boys» են: Հիշեցնենք, որ Օշականցի Գևորիկին ծեծել են Քանաքեռցի Տույը և Երրորդմասցի Լյովիկը:
Եվ չնայած այն հանգամանքին, որ Աբրահամյանները ժխտեցին մամուլում հրապարակված լուրերը՝ միջադեպին Արգամի մասնակցության մասին, այնուհանդերձ, Լյովիկի հետ համատեղ բիզնեսը` Արգավանդի խճուղում հայտնի «գազի կալոնկան», Արգամին դարձնում է ակտիվ խաղացող այս գործում:
Աբրահամյաններն ամեն ինչ անում են, որպեսզի հարցը շուտ փակվի և փակվի իրենց օգտին, ինչը նախևառաջ քաղաքական դաշտում իրենց «գերիշխանությունն» ապացուցելու համար է»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։