
Սաուդյան Արաբիայում կանանց արգելել են աշխատել գիշերային ժամերին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի զբաղվածության նախարարությունը կանանց արգելել է աշխատել ժամը 23.00-09.00-ն ընկած ժամանակահատվածում:
Այս մասին նշված է նախարարության տարածած պաշտոնական հայտարարության մեջ: Նման որոշում ընդունվել է նրա համար, որ կանանց հեռու պահեն վտանգներից և նրանց չհարկադրեն գտնվել տնից դուրս, երբ փողոցներում չեն շրջում մարդիկ:
Դրա հետ մեկտեղ նախարարությունը գործատուներին կոչ է արել կանանց ավելի ակտիվ ընդունել աշխատանքի այն հիմնարկներում, որոնք նախատեսված են նրանց համար: Խոսքը գնում է միայն կանանց համար խանութների, գեղեցկության սրահների ու մարզական ակումբների մասին: