
ԵՄ-ն ունի Թուրքիայի կարիքը. Չավուշօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության գծով գլխավոր բանագնաց Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԵՄ-ը նույն կերպ ունի Թուրքիայի կարիքը, որքանով որ Թուրքիան ունի ԵՄ-ի կարիքը:
Չավուշօղլուի խոսքերով՝ Թուրքիան շարունակում է կատարել իր պարտականությունները՝ ԵՄ-ին անդամակցելու համար, և տվյալ խնդրի շուրջ բանակցությունները շարունակվելու են Թուրքիայի ու ԵՄ-ի միջև:
Հիշեցնենք, որ սրանից առաջ թուրքական կողմը շարունակ հայտարարում էր, թե ԵՄ-ն «ավելի շատ ունի» Թուրքիայի կարիքը, քան՝ Թուրքիան ԵՄ-ի կարիքը: