Ինչպես պաշտպանվել քաղցկեղից. 10 խորհուրդ
Մասնագետների կարծիքով` օնկոլոգիական հիվանդությունների առաջացման մեղավորն առաջին հերթին մարդկությունն է եւ մարդկանց կենսակերպը: Վատ սովորույթները, վատ էկոլոգիան, քիմիական հավելանյութներն ու շատ այլ գործոններ կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Սակայն լուծում կա. հարկավոր է իմանալ` ինչից սկսել: ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի գիտնականների` քաղցկեղից խուսափելու խորհուրդները ներկայացվում են ստորեւ.
Աղբյուրի մաքուր ջուրն ու բնական հյութերը լավագույն միջոցն են մեր օրգանիզմում հեղուկի պաշարը լրացնելու համար: Իսկ խողովակներից հոսող քլորացված ջուրը, արհեստական հյութերն ու գունավոր գազային ըմպելիքները, բացի նրանից որ օգտակար չեն, այլեւ կարող են անգամ վնասակար լինել:
Թարմ բանջարեղենն ու միրգը լավագույնս հակազդում են օրգանիզմում տոքսիկ նյութերին, օրգանիզմը հագեցնում անհրաժեշտ եւ օգտակար տարրերով, ունեն հակաքաղցկեղային նշանակություն, հետեւաբար պարզապես անփոխարինելի են: Հատկապես քաղցկեղի դեմ պայքարում է սուլֆորոֆոնով հարուստ բանջարեղենը` կաղամբ, բողկ, մանանեխ:
Ֆիզիկական ակտիվությունն առողջության պահպանման գրավականներից է: Ամերիկացի գիտնականների համոզմամբ` ոչ ակտիվ եւ նստակյաց կյանք վարողներն ավելի շատ են հակված օնկոլոգիական հիվանդությունների:
Հակաքաղցկեղային նշանակություն ունի նաեւ արեւոտ եղանակին զբոսանքը: Պարզվում է, D վիտամինը եւս կարող է հակաքաղցկեղային նշանակություն ունենալ: Մասնագետները խորհուրդ են տալիս սակայն արեւային լոգանքներ ընդունել մինչեւ ժամը 10-ը եւ 16-ից հետո:
Լեռնային թարմ օդը եւս շատ կարեւոր է իմունային համակարգի ամրապնդման եւ արյունը տոքսիկ նյութերից մաքրելու համար:
Խուսափել սթրեսներից եւ կոնֆլիկտային իրավիճակներից, զբաղվել յոգայով, մեդիտացիայով: Խնդիրն այն է, որ մեր օրգանիզմն արձագանքում է ցանկացած բացասական զգացողության, եւ դրանք որքան քիչ լինեն` այնքան լավ:
Բժիշկներն ինքնակործանման ուղիղ ճանպարհ են համարում ալկոհոլի, ծխախոտի, թմրանյութերի չարաշահումը: Հյուծված օրգանիզմն ի վիճակի չէ պայքարել ոչ մի հիվանդության դեմ:
Պարզվում է, տանտիրուհիների կողմից սիրված միկրոալիքային վառարանն ամենեւին էլ օգտակար չէ: Միկրոալիքների օգնությամբ պատրաստված կերակուրը, ըստ մասնագետների, վտանգավոր ռադիկալներ է պարունակում:
Երկարատեւ էլկետրամագնիսական ճառագույթումը եւս կարող է քաղցկեղ հրահրել: Այնպես որ պետք է հնարավորինս խուսափել հեռուստացույցից, համակարգչից, բջջայիններից, անգամ` վարսահարդարիչներից:
Ատավելգույնս պետք է խուսափել պեստիցիդների օգնությամբ աճեցված մթերքներից: Խորհուրդ է տրվում նաեւ հրաժարվել օդը թարմացնող, վարակազերծող միջոցներից: Դիօքսինները, սնդիկը, կադմիումն ու կապարն առավել վտանգավոր են: