ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող որոշում պարտադրել. Ուորլիք
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնաբանել է ԼՂՀ-ում իրենց նկատմամբ կազմակերպված բողոքի ակցիան. «Ինձ համար դա անակնկալ էր, սակայն ես դուրս եկա մեքենայից և ունեցա բավական հետաքրքիր հանդիպում»:
Ուորլիքը հավելել է, որ իր հնչեցրած վեց սկզբունքների հիմնական նպատակը հարավկովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ու կայունության հաստատումն է. «Այդ դրույթները նորույթ չեն, դրանց մասին նախկինում խոսել են նաև համանախագահող երկրների նախագահները:
Բնականաբար, դա վերջնական տարբերակ չէ, այն պետք է քննարկել, սակայն դրանք կարող են ծառայել հետագա կարգավորմանը: Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ու արժանի է դա իմանալու և հայտնելու իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը դրան: Մինսկի խումբը չի կարող որոշում պարտադրել: Մենք այստեղ ենք օգնելու համար: Անհամբերությամբ սպասում եմ հետագա հանդիպումներին»: