Համապարփակ միջուկային համաձայնագիրը դեռ հնարավոր է. Մոհամմադ Ջավադ Զարիֆ
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար և Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանագնաց Մոհամմադ Ջավադ Զարիֆը հնարավոր է համարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնագիր ստորագրելը:
Այդ մասին Զարիֆը երեկ գրել է Twitter-ի իր միկրոբլոգում, ինչն առաջինն է Վիեննայում Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային չորրորդ փուլի ավարտից հետո. «Համապարփակ միջուկային համաձայնագիրը դեռ հնարավոր է:
Վիեննայում աշխատանքը ծանր էր ու բարդ, և, այնուամենայնիվ, համաձայնագիրը հնարավոր է: Պետք է զերծ մնալ սխալ պատրանքներից և բաց չթողնել ներկայիս հնարավորությունը, ինչպես որ եղավ 2005 թվականին»:
Հիշեցնենք, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային հաջորդ փուլը պետք է անցկացվի հունիսի 16-20-ին: Կողմերը նպատակադրվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական, համապարփակ համաձայնագիր ստորագրել մինչև հուլիսի 20-ը: