Բաժիններ՝

Մոլդովան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու է հունիսի 27-ին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոլդովան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու է հունիսի 27-ին՝ ԵՄ- Մոլդովա արտակարգ գագաթաժողովի ժամանակ: ԵՄ-ի Խորհրդի նախագահ Հերման վան Ռոպմեյը երեկ Քիշնևում Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեին է հանձնել գագաթաժողովին մասնակցելու հրավերը:

Դրա ժամանակ ԵՄ-ի ու Մոլդովայի միջև կստորագրվի Ասոցացման համաձայնագիրը՝ ներառյալ ազատ տնտեսական գոտու ստեղծումը: Փաստաթուղթը նախաստորագրվել էր 2013 թվականի նոյեմբերի 29-ին՝ Վիլնյուսում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում:

Լյանկեն շնորհակալություն է հայտնել Ռոմպեյին՝ հայտարարելով, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը շատ կարևոր է Մոլդովայի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031