Ուկրաինայի նախագահական ընտրությունների ժամանակ ՌԴ-ն ավիավարժանքներ է անցկացնելու սահմանամերձ գոտում
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացման ժամանակ երկրին սահմանակից Ռուսաստանի Վորոնեժի մարզում անցկացվելու են Авиадартс-2014 վարժանքները: Պոգոնովի զորավարժարանում դրանք կանցկացվեն մայիսի 20-26-ին:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի զինված ուժերի Արևմտյան ռազմական օկրուգի մամլո ծառայությունը: Վարժանքներին մասնակցելու է Ռուսաստանի զինված ուժերի ավելի քան 70 ավիացիոն անձնակազմ: ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը հավելել է, որ այդ վարժանքներն անցկացվելու են նաև Լիպեցկի մարզի ավիաբազայում:
Վարժանքներում ներգրավվելու է օպերատիվ-մարտավարական, բանակային, ռազմափոխադրման ու հեռահար գործունեության ավիացիա՝ Су-25СМ, Су-25, МиГ-29СМТ, МиГ-29, Су-27СМ, Су-27, Су-24, Су-34, Ил-76МД, Ту-22М3 и вертолеты Ка-52, Ми-24,Ми-28Н, Ми-8МТ, Ми-8МТВ5: Ուկրաինայում նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 25-ին