
ԵՄ-ն ու Վրաստանն Ասոցացման համաձայնագիրը կստորագրեն հունիսի 27-ին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին: Այս մասին ԵՄ-ի Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի ու Գարիբաշվիլիի հետ հանդիպման արդյունքներով լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի՝ եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին:
ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագիրը ստորագրվելու է հունիսի 27-ին, Բրյուսելում, ուր կհավաքվեն ԵՄ-ի անդամ երկրների նախագահներն ու վարչապետները: Ռոմպեյն իր հերթին հայտարարել է, որ Վրաստանի տարածքային ամբողջականության խախտված լինելը չի խոչընդոտում ԵՄ-ի հետ ասոցացմանը: Ռոմպեյի խոսքերով՝ Ռուսաստանը ճնշում է բանեցնում Վրաստանի վրա, որպեսզի նա ԵՄ-ի հետ չստորագրի Ասոցացման համաձայնագիրը: