Իրանը պատրաստ է երկխոսել Սաուդյան Արաբիայի հետ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարարը դեռ գրավոր հրավեր չի ստացել Սաուդյան Արաբիա այցելելու մասին, և այնուամենայնիվ, երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը գտնվում է օրակարգում:
Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը: Նրա խոսքերով՝ Իրանն ու Սաուդյան Արաբիան կարևոր դեր են խաղում Մերձավոր Արևելքի տարածաշրջանում.
«Մենք ողջունում ենք այն բանակցություններն ու հանդիպումները, որոնք միտված են տարածաշրջանի խնդիրների լուծմանը, անըմբռնողականության վերացմանն ու երկկողմ հարաբերությունների զարգացմանը»
Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Սաուդ ալ-Ֆեյսալը մայիսի 13-ին հայտարարեց, որ իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆին հրավիրել է Էր-Ռիյադ՝ քննարկելու համար երկու երկրների հարաբերությունների բարելավման հարցը: