
Խոշոր հարկատուները վարչապետի մոտ են (ֆոտոշարք)

Այս պահին ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում (Մելիք-Ադամյան 2) սկսվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Հայաստանի խոշոր հարկատու գործարարների հանդիպումը:
Թե ի՞նչ հարց է օրակարգում՝ պարզել չհաջողվեց, գործարարներն իրենք անտեղյակ էին, ընդամենը ստացել էին վարչապետի հրավերը:
Նշենք, որ հրավիրվածների թվում էին ոչ ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Մանվել Բադեյանը, Գուրգեն Արսենյանը, Հակոբ Հակոբյանը, Արման Սահակյանը, Արտակ Սարգսյանը, պետական պաշտոնյաներ՝ օրինակ, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։
Ուշագրավ է, որ հրավիրվածների թվում էր նաև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը (12-րդ նկարում)։