
ԵՄ-ը կարող է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Օլանդ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը խստացնելու է Ռուսաստանի և Ուկրաինայում գործող ռուսամետ անջատողականների դեմ պատժամիջոցները, եթե տապալվեն մայիսի 25-ն Ուկրաինայում նշանակված նախագահական ընտրությունները:
Այս մասին երեկ Թբիլիսիում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը. «Մենք պետք է կոշտ դիրքորոշում որդեգրենք Ռուսաստանի հանդեպ:
Նրա դեմ պատժամիջոցները կխստացվեն, եթե ինչ-ինչ պատճառներով Ուկրաինայում չկայանան նախագահական ընտրություններ կամ էլ հերթական անգամ անկայունացվի իրավիճակը»:
Մարգվելաշվիլին իր հերթին հայտարարել է, որ մերժում է Ուկրաինայի արևելքում անցկացված հանրաքվեները և իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացմանն ու Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: