ԱԷՄԳ-ի ու Իրանի ներկայացուցիչներն այսօր հանդիպում են Վիեննայում

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի տեսուչների ու Իրանի ներկայացուցիչների հանդիպումը տեղի է ունենալու այսօր Վիեննայում: Հանդիպումն իրականացվում է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, որոնց իրագործման ժամկետը սպառվում է մայիսի 15-ին:

2014 թվականին փետրվարին ստորագրված համաձայնագրով Թեհրանը պարտավորվել էր կատարել 7 գործնական քայլ, որոնք կոչված են ապահովելու Իրանի միջուկային ծրագրի թափանցիկությունը և վերացնելու համար արևմտյան երկրների մտահոգությունները՝ կապված Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու հետ:

Այդ համաձայնագիրը պետք է իրագործվեր մինչև այս տարվա մայիսի 15-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031