Բաժիններ՝

G7-ի երկրները պատրաստում են Ուկրաինային աջակցելու պլան` ՌԴ-ի «գազային պատերազմի» դեպքում

Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ` G7-ի երկրները պատրաստում են Ուկրաինային աջակցելու պլան` կանխելու համար էներգակիրները որպես քաղաքական զենք օգտագործելը, եթե Ռուսաստանը որոշի ձմռանը դադարեցնել գազի մատակարարումները:

Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարար Էդ Դեյվին հայտարարել է, որ այդ պլանը կարող է պատրաստվել արդեն հաջորդ ամսին: Հաղորդվել է նաև, որ G7-ն արդեն իսկ ընդունել է Ռուսաստանից առկա էներգետիկ կախվածությունը կրճատելու պլանը: Դեյվի կարծիքով` արևմտյան երկրները գիտակցում են Կրեմլի կողմից սպառնալիքների կանխման կարևորությունը:

G7-ի պլանների թվում մտնում են հեղուկացված գազի օգտագործման տերմինալների կառուցումը, խողովակաշարերի ցանցի ընդլայնումը, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից թերթաքարային գազի արտահանման վրա դրված սահմանափակումների չեղյալ հայտարարումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031