Բաժիններ՝

Պենտագոնը մտադիր է մեծացնել իր ռազմական ներկայությունը համայն աշխարհում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնը, չնայած զինված ուժերի ու դրանց ֆինանսավորման կրճատմանը, մտադիր է ամրապնդել իր ռազմական ներկայությունը համայն աշխարհում և ակտիվացնել դաշնակիցների հետ պաշտպանական համագործակցությունը:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը. «Այսօր ամերիկացի զինվորները գտնվում են մոտ 100 երկրում, համայն աշխարհում նրանց թիվը հաշվվում է մոտ 400.000: Մեր բյուջեի ու պաշտպանական ռազմավարության նախագիծը հստակ հասկացնել են տալիս, որ մենք թեև կրճատում ենք զինված ուժերը, մենք չենք կարող պարզապես վերադառնալ զորանոցներ»:

Հեյգելի խոսքերով՝ ներկայումս մեծացել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դերը: Հեյգելը հիշեցրել է, որ ամերիկյան ռազմական ներկայություն առկա է Ֆիլիպիններում, Ավստրալիայում, Սինգապուրում, Ճապոնիայում ու Հարավային Կորեայում: ԱՄՆ-ը մտադիր է ուժեղացնել նաև Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի երկրների հետ իր համագործակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս