ԵՄ-ի, ՌԴ-ի ու Ուկրաինայի «գազային» հանդիպումը կանցկացվի մայիսի 2-ին
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը սկզբունքորեն համաձայնվել է մայիսի 2-ին գազային խնդրի շուրջ ԵՄ-ի ու ՌԴ-ի մասնակցությամբ Վարշավայում եռակողմ հանդիպում անցկացնելուն: Այս մասին հայտարարել է էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերի մամլո ծառայությունը:
Նախօրեին Օթթինգերն Ուկրաինային ու ԵՄ-ին ռուսական գազի մատակարարման հարցը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել էր Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ: Կողմերը կարևորել էին եռակողմ հանդիպումը շուտափույթ անցկացնելու անհրաժեշտությունը: