Բաժիններ՝

Թուրքիայի ցամաքային զորքերը համալրվել են T129 հարվածային առաջին ուղղաթիռներով

Jane’s-ի փոխանցմամբ` թուրքական TAI ընկերությունը Թուրքիայի ցամաքային ուժերին է տրամադրել T129A հարվածային ուղղաթիռների առաջին խմբաքանակը: Ուղղաթիռների մատակարարումը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 22-ին: Չի հաղորդվել, թե քանի ուղղաթիռ է հատկացվել ցամաքային ուժերին:

Ավելի վաղ Թուրքիայի ՊՆ-ը գնել էր 9 հատ T129A: Դատելով Թուրքիայի ցամաքային զորքերի հրապարակած լուսանկարից` հենց այդքան ուղղաթիռ է հատկացվել զինվորականներին: Ընդհանուր առմամբ, Թուրքիայի ՊՆ-ը մտադիր է գնել 50 հատ T129 հարվածային ուղղաթիռ` ավելի կատարելագործված B տարբերակով:

Ցամաքային զորքերի տրամադրության տակ առկա ուղղաթիռները (T129A) հետագայում կարդիականացվեն: Սկզբնական շրջանում պլանավորված էր  T129A-ի մատակարարումն իրականացնել 2013 թվականի կեսին, սակայն ավելի ուշ դա հետաձգվեց, ինչի պատճառն ուղղաթիռի փորձարկման ժամանակ ի հայտ եկած տեխնիկական անսարքություններն էին:

T129 ուղղաթիռի մշակմամբ զբաղվել են թուրքական TAI և իտալական Agusta Westland ընկերությունները: Ուղղաթիռի առաջին թռիչքն իրականացվել է 2009 թվականի սեպտեմբերին: Ուղղաթիռը կարող է զարգացնել մինչև 270 կմ/ժամ արագություն, իսկ նրա մարտական շառավիղը կազմում է 561 կիլոմետր:

T129-ը զինված է 20 միլիմետր տրամաչափի հրանոթով, 12.7 միլիմետր տրամաչափի գնդացիրներով և 70 ու 81 միլիմետր տրամաչափի հրթիռներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս