Բաժիններ՝

Ղրիմի թաթարների մեջլիսի առաջնորդին արգելել են Ղրիմ մուտք գործել մինչև 2019 թվականը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ղրիմի թաթարների մեջլիսի առաջնորդ Մուսթաֆա Ջեմիլևին արգելել են Ղրիմ մուտք գործել մինչև 2019 թվականը: Այս մասին հայտնել է Ղրիմի թաթարների մեջլիսի մամուլի ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Ջեմիլևը մեջլիսի փոխնախագահ Ասլան Օմեր Քըրըմլըի հետ 2014 թվականի ապրիլի 22-ի վաղ առավոտյան Ղրիմից մեկնել է Կիև և Ղրիմի ու Ուկրաինայի սահմանի հատման ժամանակ նրան իրազեկել են այսուհետ Ռուսաստանի տարածք մուտք գործելու վրա դրված արգելքի մասին:

Ջեմիլևին 5 տարով (մինչև 2019 թվականի ապրիլի 19-ը) արգելել են մուտք գործել Ռուսաստանի (Ղրիմի) տարածք: Ջեմիլևը խոստացել է վերադառնալ Ղրիմ՝ չնայած այդ արգելքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930