Հայաստանում կազմավորվում է մեկ կուսակցության իշխանություն. «Ժողովուրդ»
«Հայաստանի Հանրապետության տարեգրության մեջ, թերևս, նոր էջ է սկսվում: Հայաստանում կազմավորվում է ունիտար՝ մեկ կուսակցության իշխանություն»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Իհարկե ՀՀԿ-ն մինչ այդ էլ էր իշխանություն:
Երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի՝ վարչապետ նշանակվելուց ի վեր, իշխանությունը Հայաստանում ձևավորվում էր ՀՀԿ-ի շուրջ: Եվ իշխանությունը Հայաստանում միշտ էլ ունիտար է եղել, անկախ կոալիցիոն դեկորացիաներից:
Իսկ որ կոալիցիաները դեկորացիա են եղել, այդ մասին ուղիղ տեքստով հայտարարեց նաև վերջին կոալիցիան վերջինը լքած ՕԵԿ-ը:
Իսկ որտեղի՞ց է սկսվում նոր էջը: Առաջին անգամ ոչ մի քաղաքական ուժ չի ցանկանում մաս կազմել կառավարության: ՀՅԴ Գերագույն ժողովը նույնպես նախօրեին որոշեց մաս չկազմել իշխանական կոալիցիային:
Մինչ այդ կոալիցիա մտնելուց հրաժարվել էր նաև ԲՀԿ-ն: Այսպիսով, Հայաստանում քաղաքական ուժերը հրաժարվում են իշխանություն ունենալուց: Ինչո՞ւ. բոյկոտո՞ւմ են ՀՀԿ-ին, թե՞ ՀՀԿ-ն այլևս չի ցանկանում որևէ «անաղուհացի» հետ կիսել իր իշխանությունը»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։