Ստամբուլում մեկնարկում են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի հետ կապված միջոցառումները

Hye Tert-ի փոխանցմամբ՝ այսօր երեկոյան Ստամբուլում մեկնարկում են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի հետ կապված միջոցառումները: Դրանք կազմակերպել է Հայոց ցեղասպանության հիշատակի հարթակը:

Նախատեսված է ապրիլի 24-ին ժամը 10.00-ին հավաքվել Հայդարփաշայում, որտեղից 1915 թվականի ապրիլի 24-ին մեկնարկել է հայ մտավորականների աքսորը: Նույնը օրը ժամը 13.00-ին Հայոց ցեղասպանության հիշատակի հարթակը հարգելու է 2011 թվականի ապրիլի 24-ին Բաթմանի նահանգի Քոզլուքի շրջանի զորամասում սպանված հայազգի զինծառայող Սևալ Բալըքչըի հիշատակը:

Ժամը 19.15-ին էլ հիշատակի հարգման արարողություն է տեղի ունենալու Ստամբուլի կենտրոնում գտնվող «Թաքսիմ» հրապարակում: Շաբաթվա ընթացքում պլանավորված են մի շարք այլ միջոցառումներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930