Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան չի ճանաչելու Սիրիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան հունիսի 3-ին նշանակված Սիրիայի նախագահական ընտրությունները համարում է ոչ լեգիտիմ և մտադիր չէ ճանաչել դրանց արդյունքները: Այս մասին երեկ հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարկ Սիմոնդսը:

Նրա խոսքերով՝ Սիրիայի ընտրությունները միայն կամրապնդեն նախագահ Բաշար Ասադի բռնապետությունը և չեն հարուցում որևէ վստահություն: Սիմոնդսը հավելել է, որ հազարավոր սիրիացիներ փախստականի կարգավիճակով բնակվում են երկրի սահմաններից դուրս, իսկ բուն Սիրիայում չի դադարում բռնությունը.

«Այդպիսի պայմաններում ընտրություններ անցկացնելը հեռու կլինի միջազգային որևէ չափորոշիչից և դրանց արդյունքները չեն ունենա որևէ արժեք, դրանք վստահություն չեն ներշնչում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930