
Էլմար Մամեդյարովը մեկնել է Մոսկվա

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի գլխավորած պատվիրակությունը երեկ երեկոյան մեկնել է Մոսկվա: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
Ադրբեջանի ԱԳՆ-ի պատվիրակությունը Մոսկվայում մասնակցելու է մերձկասպյան երկրների արտգործնախարարների կոնֆերանսին: Միջոցառման շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ ու Մամեդյարովի ելույթը: