ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 13-ից 19-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ:
Մինչև անցած տարվա սեպտեմբերի 3-ը Հայաստանում գործում էր իբրև թե կոմպլեմենտար իշխանություն-ռուսական ընդդիմություն մոդելը: Սեպտեմբերի 3-ից հետո գործում է ռուսական իշխանություն-ավելի ռուսական ընդդիմություն մոդելը: Արդեն՝ նաև եվրոպական փաթեթավորմամբ:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարաշի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1978 թ. ծնված Արթուր Բ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հայտարարություն տալու:
Ապրիլի 19-ին, ժամը 00.10-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Շահումյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:
Ջոն Դիլինջերը բանտից փախել է կեղծ ատրճանակի օգնությամբ. այն պատրաստված է եղել փայտից: Այդ ատրճանակի օգնությամբ նա ստիպել է պահակին բացել իր խցի դուռը, որից հետո երկու անձի պատանդ է վերցրել, բոլոր պահակներին մտցրել է իր խուցը, դուռը կողպել և հանգիստ դուրս եկել բանտից: Նշենք, որ նա փախել է Քրոուն Փոյինթ կոչվող բանտից. այդ ժամանակ համարվում էր, որ հնարավոր չէ այնտեղից փախչել:
Վարչապետ Աբրահամյաննընդգծել է, որ բարձրաձայնված հարցերը բազմաբնույթ են և ընդգրկուն. ժամանակ է անհրաժեշտ դրանց մանրակրկիտ ծանոթանալու և լուծման տարբերակները քննարկելու համար: Վարչապետը հավաստիացրել է, որ բնակիչներին հուզող խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում և պայմանավորվածություն ձեռք բերել դրանց վերջնական լուծում տալու նպատակով հանդիպումը տեղափոխել հաջորդ ամիս:
ԲՀԿ խմբակցության անդամ Դավիթ Քոչարյանը փոշմանել է և հետ է վերցրել իր երկու դիմումները` և ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու, և պատգամավորական լիազորությունները դադարեցրելու մասին:
Ապրիլ 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 35.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 36.1 մլն ԱՄՆ դոլար:
Ցուցահանդես-տոնավաճառին ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար տիկին Հրանուշ Հակոբյանը:
Ապրիլի 14-18-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 99,189,704 ԱՄՆ դոլար 413.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 101,256,105 ԱՄՆ դոլար 414.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա այն, ըստ իս, Պուտինի օրակարգի առաջին հարցը չէ, քանի որ այստեղ հարցը բարդ է, ԼՂ-ն ՌԴ-ին միացնելը շատ բարդ կլինի: Բայց ԼՂ-ն, ինչպես վերջին 20 տարիների ընթացքում, օգտագործվելու է Պուտինի կողմից որպես շանտաժի լծակ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, նույնիսկ նաև Վրաստանի դեմ, քանի որ ԼՂ-ի շուրջ ռազմական բախումների ցանկացած սցենարի դեպքում ՌԴ-ն կպահանջի մի միջանցք Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազաների և Թբիլիսիի միջև:
Եթե առաջարկվում է հրաժարվել հարկային եկամուտներից, ապա պետք է նաև պատասխանել այն հարցին, թե ի՞նչ այլընտրանքային եկամուտների միջոցով են բարձրացվելու աշխատավարձերը կամ թոշակները։
Պետք է այդ մարմնական վնասվածքներին պատասխան տրվեր, վստահ եմ, որ որեւէ ապագա չի ունենալու նաեւ այդ քրեական գործը, բացի դրանից, քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել Ա. Կարապետյանի, Կ. Բաբակեխյանի եւ Վահրամ Ենգոյանի նկատմամբ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս երեք անձինք բռնություն չեն գործադրել Հ․ Սարգսյանի նկատմամբ:
Ավելի վաղ Թուրքիայում օրենքից դուրս էին բերվել Twitter և YouTube ծառայությունները:
Երբ դու գրականության մեջ մի բան ես նկարագրում, կամ թեկուզ կյանքում մի արտառոց դեպք ես պատմում, եթե այդ արտառոցը պատմես արտառոց, ոչ ոք չի հավատա, արտառոցը պիտի պատմես հավաստի: Դա է ամբողջ գաղտնիքը:
Ա. Աղաբեկյանը շեշտադրել է համայնքի ղեկավարի՝ որպես ընտրովի ինստիտուտի, նշանակությունը տեղական ինքնակառավարման մարմինների կայացման ճանապարհին: Նա կոչ արեց ներկաներին ավելի նախաձեռնող լինել համայնքային բյուջեների ձևավորման գործում՝ աշխատելով դրանց զարգացման ուղղությամբ: Փոխվարչապետը նշել է, որ գործադիրն անարձագանք չի թողնի համայնքներից եկող ցանկացած նախաձեռնություն:
Այս մասին հայտնել է «5-րդ հեռուստաալիքը»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարների և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների մասնակցությամբ:
ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության կայքում նախապես հրապարակվել էր թեստերի ամբողջական հարցաշարը՝ առանց ճիշտ կամ սխալ պատասխանի:
2014թ. մարտի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 437,812, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ունեցած ցուցանիշի համեմատ աճել է 2,374-ով:
Պուտինը նաև հայտարարել է, որ պարգևատրելու է այն զինծառայողներին, որոնք մասնակցել են մարտի 16-ին Ղրիմում հանրաքվեի անցկացմանը:
Ապրիլի 19-ին, ժամը 10.45-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում «ЮМЗ» մակնիշի տրակտորն արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պուտինն ընդգծել է, որ դրանց միջև տարբերությունը վիթխարի է
«Եկեք ես այդ հարցը չմեկնաբանեմ, որովհետև լուրջ չէ, ՕԵԿ-ն արդեն այնքան սահմանի այս ու այն կողմն անցավ, որ ես՝ որպես նախաձեռնության անդամ, իրենց ոչ մի հայտարարությանը լուրջ չեմ վերաբերվում ուղղակի»:
Անկասկած է, որ Միրկադիրովի ձերբակալման ու հնարավոր արտաքսման իրական պատճառը նրա լրագրողական գործունեությունն է:
Ապրիլի 19-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում՝ կամրջի տակ, հայտնաբերվել է նռնականման առարկա:
17 միլիոն բնակչությամբ Ղազախստանը մտահոգ է եղբայրական, ուկրաինական ժողովրդի ճակատագրով:
Ստուգումներն անցկացրել են Զատկին ընդառաջ և հաշվի առնելով այն հրապարակումը, թե տեղական հավկիթի արտադրությունում հայտաբերվել են ժամկետնանց և ոչ մակնշված հավկիթներ։ Ստուգումների արդյունքում հիմնականում ուշադրություն են դարձվել հավկիթի մակնշմանը։
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը և վարչապետ Արսենի Յացենյուկը համատեղ դիմել են Ուկրաինայի ժողովրդին:
Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 21-ին պաշտոնական այցելություն կկատարի Մինսկ։