Բաժիններ՝

ԱՊՊԱ ունեցող մեքենաների թիվը աճել է 2374-ով

2014թ. մարտի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 437,812, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ունեցած ցուցանիշի համեմատ աճել է 2,374-ով:

ԱՊՊԱ համակարգի հատուցման ցուցանիշները ընդհանուր առմամբ նվազել են` պայմանավորված սեզոնայնությամբ (տվյալ երևույթը զգալիորեն ազդել էր նաև 2013 թվականի մարտ ամսին գրանցված ցուցանիշների վրա): Մարտ ամսվա ընթացքում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 914 մլն դրամ, ինչը փետրվար ամսվա համեմատ
նվազել է 121 մլն դրամով: Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը նախորդ ամսվա համեմատ ևս զգալի նվազել է` կազմելով 4,548 դիմում, նախորդ ամսվա 5,588-ի դիմաց: Հատուցման միջին չափը 2014թ. մարտ ամսվա դրությամբ կազմել է`190,519 ՀՀ դրամ:

Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալների համաձայն՝ համակարգի վնասաբերության ցուցանիշը մարտ ամսվա դրությամբ, եռամսյակային կտրվածքով, կազմել է 62%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս