Բաժիններ՝

Նազարբաևը դեմ է արտահայտվել Ուկրաինայի ներքին գործերին արտաքին միջամտությանը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Ղազախստանը դատապարտել է Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի վարած քաղաքականությունը:

Կենտրոնական Ասիայի խոշորագույն տնտեսությունն ունեցող Ղազախստանի` դեռևս խորհրդային ժամանակներից անփոփոխ առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևը երեկ հայտարարել է, որ 17 միլիոն բնակչությամբ Ղազախստանը մտահոգ է եղբայրական, ուկրաինական ժողովրդի ճակատագրով.

«Մենք վստահ ենք, որ Ուկրաինայի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ներքին խնդիրները` առանց արտաքին միջամտության, շահագրգիռ բոլոր կողմերի հետ բանակցությունների միջոցով: Մենք ոչ միայն մտահոգ հետևելու ենք, այլև ակտիվ մասնակցություն ենք ունենալու, որ հենց այդպես էլ լինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930