Բաժիններ՝

Ավարտվեցին համայնքապետերի հերթական դասընթացները ԼՂՀ կառավարությունում

Այսօր Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը մասնակցել է կառավարության աշխատակազմի կողմից կազմակերպվող համայնքապետերի հինգերորդ դասընթացի փակման արարողությանը: ԼՂՀ կառավարության տարածա հաղորդագրության համաձայն՝ նա իր խոսքում կարևորել է նմանատիպ միջոցառումների դերը համայնքների ղեկավարների պատրաստվածության մակարդակի բարձրացման գործում:

Ա. Աղաբեկյանը շեշտադրել է համայնքի ղեկավարի՝ որպես ընտրովի ինստիտուտի, նշանակությունը տեղական ինքնակառավարման մարմինների կայացման ճանապարհին: Նա կոչ արեց ներկաներին ավելի նախաձեռնող լինել համայնքային բյուջեների ձևավորման գործում՝ աշխատելով դրանց զարգացման ուղղությամբ: Փոխվարչապետը նշել է, որ գործադիրն անարձագանք չի թողնի համայնքներից եկող ցանկացած նախաձեռնություն:

Վերջում Ա. Աղաբեկյանը դասընթացի 25 մասնակիցներին հանձնել է հավաստագրեր՝ համոզմունք հայտնելով, որ մեկ շաբաթում ստացած գիտելիքները կբարձրացնեն համայնքների ղեկավարների գործունեության արդյունավետության մակարդակը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930