Պուտինը մեկնաբանել է Ուկրաինա Յանուկովիչի վերադառնալու հնարավորությունը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի` Զատիկին Ուկրաինա վերադառնալու հնարավորությունը:
Պուտինը հայտարարել է, որ այդ մասին պետք է հարցնել Յանուկովիչին: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Յանուկովիչը կարող է ապրիլի 20-ին հայտնվել Դոնեցկում: Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ եթե դա տեղի ունենա, ապա իրենք կձերբակալեն նրան:
Պուտինը նաև հայտարարել է, որ պարգևատրելու է այն զինծառայողներին, որոնք մասնակցել են մարտի 16-ին Ղրիմում հանրաքվեի անցկացմանը: