Պետրոս Մակեյան. «Քառյակի գործողությունները վերահսկվում են Ս. Սարգսյանի կողմից. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ն հարցազրույց է վարել «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ, որը ներկաայցնում ենք հատվածաբար

– Պարոն Մակեյան, նախ անդրադառնանք վարչապետերի փոփոխությանը, «հրաշալի քառյակն» իրեն վերագրեց Տիգրան Սարգսյանի հրաժարականը, այսինքն դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը զիջումների՞ գնաց, թե՞ դա շահեկան էր առաջին հերթին իշխանության համար:

– Առաջին տպավորությունը, որ վերլուծում ես իրավիճակը՝ քաղաքական գնահատականներ տալով, թվում է, թե իշխանությունը թուլացել է, բայց իրականում, ցավոք սրտի, իշխանությունը ամբողջ գործընթացը վերահսկում է, ավելի ճիշտ, իշխանություն ասածը դա հարաբերական է՝ Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյան: Վերահսկում են, իհարկե հիմա հաշվի են առնում նաեւ Ռուսաստանի մոտեցումները, եւ կարծում եմ՝ շատ բան չի փոխվել, նախկինի հրաժարականը ու այս վարչապետի նշանակումը մեծ հաշվով դա ի օգուտ իշխանության շահերից եղավ, որովհետեւ նախկին վարչապետը որեւէ կերպ քաղաքական, տնտեսական հարթության մեջ իրեն չի դրսեւորել, բացի ճոռոմ-ճոռոմ խոսելուց։

Օգտագործելով իրենց վերահսկողության տակ գտնվող, այսպես կոչված, ոչ իշխանական քառյակին՝ հասունացրեցին նաեւ նրանց միջոցով եւ իրենց ուզած պահին փոխեցին վարչապետին, նոր վարչապետի նշանակման գործում, կարծում եմ, մեծ դերակատարում է ունեցել Ռուսաստանը:

– Այսինքն դուք գտնում եք, որ «հրաշալի քառյակի» գործողությունները վերահսկվում են հենց Սերժ Սարգսյանի՞ կողմից:

– Այո, քառյակն ընդդիմության հետ կապ չունի, բայց ցավոք սրտի, այդ նույն սխեմայի մեջ ընդդիմադիր դաշտը վերահսկում են իրենց կողմից: Եթե ՀԱԿ-ը կարող է Մարտի մեկի դահիճների հետ սեղան նստել, իսկ հիմնական գործիքներից մեկի հետ՝ Արթուրիկի հետ ինչի չե՞ն նստի, նրանք արդեն հաղթահարել են էդ կոմպլեքսները:

-Դահիճներ ասվածը ու՞մ է վերաբերում, ԲՀԿ-ի՞ն:

-Այո, մեծ քանակի զորամիավորումներ, սափրագլուխներ տրվել են նրանց կողմից, դա փաստահավաք խմբի գնահատականն է եղել, ոչ իմ: Էսօր ՀԱԿ-ը գնում է նրա դուռը, նստում է, բա Արթուրիկն ով է, որ չնստի:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս