
Կուբանում վթարի հետեւանքով Հայաստանի երեք քաղաքացի է զոհվել

Ռուսաստանի Կուբան քաղաքում ոստիկանի մեղքով տեղի ունեցած վթարի հետեւանքով Հայաստանի երեք քաղաքացի է զոհվել: Այս մասին հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍ գործակալությունը:
ՌԴ ՆԳՆ Գլխավոր վարչության տվյալներով` ոստիկանը Renault Megane մակնիշի մեքենայով դուրս է եկել «Կովկաս» մայրուղու հանդիպակաց գոտի ` բախվելով ВАЗ-21140 մակնիշի մեքենային: Վթարի հետեւանքով զոհվել են ВАЗ-21140-ի վարորդն ու երկու ուղեւորները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են: ВАЗ –ի մյուս երկու ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց:
Աղբյուրի տվյալներով` ոստիկանը փորձել է թաքնվել, սակայն ձերբակալվել է: