Հայտնի չէ, թե երբ է ավարտել Հովիկ Աբրահամյանը. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ պաշտոնական կայքերում տեղադրված կենսագրական տվյալների մեջ նշված է, որ նա «Ավարտել Է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը»։ Ու քանի որ այլ մանրամասներ ներկայացված չեն, ուստի պետք է ենթադրել, որ Հովիկ Աբրահամյանը «դիպլոմով» տնտեսագետ է։

Երեկ ՀՀ կրթության և գիտության նախարարի ոյաշտոնակատար Արմեն Աշոտյանից փորձեցինք պարզել, թե նախկին և գործող վարչապետներից ով է ավելի լավ տնտեսագետ և նաև մի քանի մանրամասներ հստակեցնել Հովիկ Աբրահամյանի կենսագրությունից»։
Ներկայացնում ենք հատված զրույցից.

«-Դուք տեղյա՞կ եք, թե Հովիկ Աբրահամյանը երբ է ավարտել ժողինստիտուտը։

– Շնորհակալություն, ես ավարտեցի, ցտեսություն։

Հստակեցնենք, որ Աբրահամյանի կենսագրության մեջ գրված չէ, թե նա կոնկրետ երբ է ավարտել ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Իսկ հիմա Հովիկ Աբրահամյանը տնտեսագիտական համալսարան խորհրդի նախագահն է»։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930