Մաքսային դրույքաչափերը պահպանելու բանակցությունները ՄՄ-ի հետ հաջող չեն ընթանում. «ՀԺ»
«Հայաստան ներմուծվող ապրանքների վրա գործող մաքսատուրքերի դրույքաչափերը չփոխելու շուրջ Մաքսային միության համապատասխան մարմինների հետ ընթացող բանակցությունները, մեր տեղեկություններով, այնքան էլ հաջող չեն ընթանում»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ ավելացնելով.
«Սկզբնական շրջանում Հայաստանը փորձում էր հասնել նրան, որ ՄՄ-ի անդամ դառնալուց հետո ավելի քան 900 ապրանքատեսակների ներկրման մաքսային դրույքաչափերը չփոխվեն։
Հետագայում այդ ցանկը դարձավ 700, իսկ հիմա, մեր տեղեկություններով, Հայաստանը բանակցում է 400 ապրանքատեսակների դրույքաչափերի շուրջ։ Մեր աղբյուրները հայտնում են, որ եթե նույնիսկ ՄՄ-ն համաձայնի ՀՀ առաջարկի հետ ու չփոխի մաքսատուրքերը, ապա ՀՀ և ՄՄ միջև կդրվի մաքսային սահմանի նման մի բան, և Հայաստանից ՄՄ երկրներ արտահանվող ապրանքները խստագույնս կստուգվեն, որպեսզի մեր գործարարները չկարողանան երրորդ երկրներից ապրանքները ներմուծել ՄՄ հայկական ծագման ապրանքների անվան տակ»։
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։