Բաժիններ՝

Բառոզուն պատասխանել է Պուտինի «գազային» նամակին. ԵՄ-ը համաձայն է

Ռուսական Интерфакс-Украина լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը համաձայնություն է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեագրած նամակին, որում Ռուսաստանի նախագահն առաջարկել է Ուկրաինայի մասնակցությամբ անցկացնել եռակողմ խորհրդակցություններ՝ կապված գազի մատակարարման ու տարանցման անվտանգության ապահովման հետ:

Այս մասին նշված է Ռուսաստանի նախագահին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հասցեագրած նամակում: Բառոզուն համաձայնվել է Պուտինի այն խոսքերի հետ, որ ԵՄ-ն ու Ռուսաստանը հանդիսանում են Ուկրաինայի հիմնական առևտրային գործընկերները և հետևաբար իրենց ընդհանուր շահերից է բխում արագորեն բանակցություններ սկսելը, որոնց կմասնակցի նաև Ուկրաինան:

Բառոզուն համոզվածություն է հայտնել, որ կառուցողական քննարկում անցկացնելու դեպքում իրենց կհաջողվի դուրս գալ ներկայիս ճգնաժամային իրավիճակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930